11:46  ,  12 սեպտեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահի սարսափելի վնասվածքը (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը հրապարակել է «Լիվերպուլի» դեմ Պրեմյեր լիգայի չորրորդ տուրի խաղում ստացած վնասվածքի լուսանկարը:

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի հետ բախումից հետո Էդերսոնի դեմքին մի քանի կար էին դրել: Այդ բախումից հետո բժիշկները դաշտում մի քանի րոպե բուժօգնություն էին ցույց տվել դարպասպահին, ինչից հետո նրան դաշտից դուրս էին բերել պատգարակով:

Այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 5:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում