11:11  ,  12 սեպտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է առաջին տուրում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» A խմբում կընդունի շվեյցարական «Բազելին»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.17 գործակցով: «Բազելի» հաղթանակն ունի 17.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 7.00:

Օրվա կենտրոնական խաղում կհանդիպեն կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը»: Բարսելոնայում կայանալիք խաղում դաշտի տերերի հաղթանակը ստացել է 1.62 գործակից, Իտալիայի չեմպիոնինը՝ 5.00, իսկ ոչ ոքին՝ 4.20:

Օրվա բոլոր խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում