09:44  ,  12 սեպտեմբերի, 2017

Մոուրինյո. Առանց Ֆելաինիի ավելի թույլ եմ զգում ինձ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս է հայտնել, որ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին կկարողանա մասնակցել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղին: Ֆելաինիի մասնակցությունը հարցականի տակ է վնասվածքի պատճառով:

«Նա Կարեւոր խաղացող է ինձ համար: Շատ ավելի կարեւոր, քան դուք կարծում եք: Առանց Ֆելաինիի ես ավելի թույլ եմ զգում ինձ: Կարեւոր չէ՝ նա դաշտում է, թե պահեստայինների նստարանին: Եթե նրա վիճակը լավանա, ես Մարուանին կընդգրկեմ հայտացուցակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել» խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում