00:30  ,  12 սեպտեմբերի, 2017

Լավագույն մարզիչների եռյակը. Պաոլո Մալդինիի վարկած

«Միլանի» լեգենդար իտալացի պաշտպան Պաոլո Մալդինին նշել է լավագույն մարզիչների լավագույն եռյակի իր տարբերակը:

«Բարդ է նշել լավագույն մարզիչներին: Կան շատ լավ մասնագետներ, օրինակ՝ Դիեգո Սիմեոնեն: Հնարավոր է՝ լավագույններից մեկն է նաեւ Զինեդին Զիդանը, սակայն նա դեռ ունի փորձի պակաս: Շատ եմ հավանում Յուրգեն Կլոպի աշխատանքը «Բորուսիայում» եւ «Լիվեպուլում»,- Մալդինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 49-ամյա Մալդինին ամբողջ կարիերան անցկացրել է «Միլանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում