14:45  ,  11 սեպտեմբերի, 2017

Յան Պորտերֆիլդի մահվանից անցել է 10 տարի

Սեպտեմբերի 11-ին լրանում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան 10-րդ տարելիցը:

2007 թվականի սեպտեմբերի 11-ին շոտլանդացի մասնագետը մահացել էր ստամոքսի քաղցկեղից:

Յան Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականը գլխավորել էր 2006-ի օգոստոսին: Նրա գլխավորությամբ ազգային թիմը գրանցեց մեծ առաջընթաց եւ անցկացրեց մի քանի տպավորիչ ու հիշարժան խաղեր:

Մարզչական կարիերայի տարիներին Յան Պորտերֆիլդը 1991-1993-ն աշխատել է նաեւ Լոնդոնի «Չելսիի» մարզչական շտաբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում