Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնական գավաթը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն ու հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնը:
Կիսաեզրափակիչում Նադալը մրցել է արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի հետ եւ առավելության է հասել 1 ժամ 50 րոպեում՝ 4:6, 6:0, 6:3, 6:2 հաշվով: Նադալը չորրորդ անգամ հանդես կգա ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում: Նա US Open-ի կրկնակի հաղթող է:
Քեւին Անդերսոնն առաջին անգամ է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում նա 4:6, 7:5, 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային:
Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում