ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Լոնդոնի «Տոտենհեմի» խաղացող Գարետ Բեյլին, եթե ակումբը թույլ չտա ֆուտբոլիստին խաղալ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը։
«Եթե ֆուտբոլիստին իսկապես թույլ չտան խաղալ Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականում, ապա Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կարող է դիմել մեզ։ Այդ դեպքում մենք կքննարկեն ֆուտբոլիստին ժամանակավորապես որակազրկելու հնարավորությունը։ Մինչեւ այսօր մեզ ոչ ոք չի դիմել»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքը մեջբերում է Reuters-ը։
Բեյլը հրաժարվել է մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին, պատճառաբանելով վնասվածքը, սակայն հուլիսի 23-ին նա մասնակցել է «Տոտենհեմի» եւ «Լոս Անջելես Գելաքսիի» հանդիպմանը, որն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի