17:44  ,  25 հուլիսի, 2012

«Բարսելոնայի» պաշտպանը չի խաղա կես տարի

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա խաղացող Մարկ Մունյեսը «Համբուրգի» հետ ընկերական խաղում (2։1) ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ վեց ամիս, հաղորդում է Marca-ն։

20-ամյա ֆուտբոլիստը աջ ծնկի վնասվածք է ստացել։ 2008-ին Մունյեսը ձախ ծնկի վնասվածք էր ստացել եւ բուժվում էր 9 ամիս։
2012թ. գարնանը «Բարսելոնան» երկարաձգել էր պայմանագիրը Մունյեսի հետ մինչեւ 2013թ. հունիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում