20:10  ,  7 սեպտեմբերի, 2017

Յուրի Ջորկաեֆի որդի. Ուրախ եմ, որ մարզվեցի Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ

A post shared by Oan Djorkaeff (@i.am.djorky) on

Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդի Օհան Ջորկաեֆը մասնակցեց Հայաստանի երիտասարդական հավաքականի այս հավաքին: Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հայտնել էր, որ եթե մոտ ապագայում լուծվեն փաստաթղթային խնդիրները, Օհան Ջորկաեֆին կարող ենք տեսնել Հայաստանի երիտասարդական հավաքականում:

Հայաստան այցից հետո 20-ամյա կիսապաշտպանը գրառում է կատարել «Ինստագրամում».

«Ուրախ եմ, որ եղա Հայաստանում եւ մարզվեցի երիտասարդական թիմի հետ»,- գրել է Օհան Ջորկաեֆը:

Հիշեցնենք, որ Օհան Ջորկաեֆը հանդես է գալիս ֆրանսիական «Նանտի» երկրորդ թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում