Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության դեսպան, ռուս հաղորդավարուհի, նախկին «Միսս Ռուսաստան» Վիկտորյա Լոպիրյովային եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դարձյալ նկատել են միասին: Նրանք զբոսնել է Մոսկվայում եւ ընթրել Ռուսաստանի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում: Տեսանյութը ներկայացրել է S! պարբերականը: Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագն անտարբեր չէ ռուս մոդելի հանդեպ:
Հիշեցնենք, որ հունիսին Վիկտորյա Լոպիրյովան այցելել էր Հայաստան եւ Մխիթարյանը հետ եղել էր Հաղարծինում: Դրանից հետո 28-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել ռուս մոդելի հետ՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Հաճելի ժամանակ Հայաստանում Վիկտորյա Լոպիրյովայի հետ»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում