22:49  ,  5 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն ավարտեցին պայքարը

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը դուրս մնացին պայքարից արդեն առաջին շրջանում:

Ռուսաստանցի Բորիս Գրաչովի հետ դիմակայության թայ-բրեյքում Հրանտ Մելքումյանը պարտվեց 0.5:1.5 հաշվով: Առաջին երկու պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

Ռոբերտ Հովհաննիսյանն էլ չկարողացավ հաղթահարել իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի արգելքը: Թայ-բրեյքում հայ գրոսմայստերը պարտվեց 0.5:1.5 հաշվով: Երկու դասական պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի:

Հիշեցնենք, որ երկրորդ փուլ է դուրս եկել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում