22:35  ,  30 օգոստոսի, 2017

«Արսենալը» 70 միլիոն եվրո է պահանջում Ալեքսիս Սանչեսի համար

«Արսենալը» չիլիացի հարձակողական կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի համար «Մանչեսթեր Սիթիից» պահանջում է 70 միլիոն եվրո կամ խաղացողների փոխանակում, հաղորդում է The Independent-ը: Նշվում են «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներ Ռահիմ Ստերլինգը եւ Սերխիո Ագուերոն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մանչեսթերյան ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արգելել է վաճառել Ստերլինգին:

Ալեքսիս Սանչեսն այժմ մարզվում է Չիլիի հավաքականում: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է մեկ հանդիպում: «Լիվերպուլից» 0:4 հաշվով կրած պարտության խաղում նա մեկնարկային կազմում էր:

Ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում