Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Փոլ Մերսոնը մեկնաբանել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Չեմ հասկանում այս գործարքի իմաստը: Մխիթարյանի խաղը հիմա այսքան արդյունավետ չէր լինի, եթե հարձակման գծում մնար Իբրահիմովիչը: Նա պարբերաբար արգելակում էր թիմի գրոհները: Այդ պատճառով Հենրիխի խաղը եւս այսքան վառ չէր լինի: Ինձ համար Մխիթարյանը առաջնության լավագույն խաղացողներից մեկն է, հատկապես, երբ նա ունի տարածություն»,- Մերսոնի խոսքը մեջբերում է Express-ը:
Հիշեցնենք, որ մեկ տարվա պայմանագիր կնքած 35-ամյա Իբրահիմովիչի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում