18:08 28 օգոստոսի, 2017Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Փոլ Մերսոնը մեկնաբանել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Չեմ հասկանում այս գործարքի իմաստը: Մխիթարյանի խաղը հիմա այսքան արդյունավետ չէր լինի, եթե հարձակման գծում մնար Իբրահիմովիչը: Նա պարբերաբար արգելակում էր թիմի գրոհները: Այդ պատճառով Հենրիխի խաղը եւս այսքան վառ չէր լինի: Ինձ համար Մխիթարյանը առաջնության լավագույն խաղացողներից մեկն է, հատկապես, երբ նա ունի տարածություն»,- Մերսոնի խոսքը մեջբերում է Express-ը:
Հիշեցնենք, որ մեկ տարվա պայմանագիր կնքած 35-ամյա Իբրահիմովիչի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.