«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Անգլիայի Պրեմյեր լիգայի ռեկորդը գոլային փոխանցումների քանակով առաջին երեք հանդիպումներում: Հայ ֆուտբոլիստն արդեն կատարել է 5 գոլային փոխանցում:
Նման արդյունավետություն 1994-1995 թվականների առաջնություններում ցույց է տվել Ռուել Ֆոքսը:
Երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերի Սիթի» հետ հանդիպման հաշիվը բացեց Մխիթարյանի փոխանցումից հետո: Աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը:
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 2:0
Մարկուս Ռեշֆորդ, 70, Մարուան Ֆելաինի, 82
Չիրացրած 11մ՝ Ռոմելու Լուկակու, 52 (Կասպեր Շմեյխելը հետ մղեց)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում