22:21  ,  26 օգոստոսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ՝ 2:0, Մխիթարյանը կատարեց 5-րդ գոլային փոխանցումը

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ՝ 2:0: Հաշիվը կարող էր լինել ավելի խոշոր, եթե բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն 52-րդ րոպեին կարողանար գրավել Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը, սակայն դանիացին հետ մղեց հարվածը:

70-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գերազանց իրացրած անկյունայինից հետո անգլիացի Մարկուս Ռեշֆորդը բացեց հաշիվը: Մխիթարյանը կատարեց 5-րդ գոլային փոխանցումն ընթացիկ առաջնությունում:

74-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, որն աչքի ընկավ 82-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը նաեւ դեղին քարտ է ստացել 54-րդ րոպեին Մահրեզի դեմ խախտման համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի գոլերի տարբերությունը՝ 10:0 է: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն մեկնարկն է Անգլիայի առաջնություններում:

Մոտակա հետապնդողներից 7-ական միավոր ունեն «Հադերսֆիլդն» ու «Մանչեսթեր Սիթին»: Երկու հանդիպումից հետո 6 միավոր ունի «Վեստ Բրոմվիչը»:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 2:0

Մարկուս Ռեշֆորդ, 70, Մարուան Ֆելաինի, 82

Չիրացրած 11մ՝ Ռոմելու Լուկակու, 52 (Կասպեր Շմեյխելը հետ մղեց)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում