Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար կպայքարի Լեւան Բերիանիձեն: 125 կգ քաշային կարգում նա կիսաեզրափակիչում 2:12 հաշվով պարտվեց Վրաստանի թիմի անդամ Գենո Պետրիաշվիլիին:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Բերիանիձեի մրցակիցը կլինի ռուսաստանցի Անզոր Խիզրիեւը:
Հիշեցնենք, որ առաջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներից 1/8 եզրափակիչում պարտվել էին 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: Նրանք դուրս են մնացել մեդալների համար պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում