22:27  ,  24 հուլիսի, 2012

«Բարսելոնան» առաջին հաղթանակը տարավ Վիլանովայի գլխավորությամբ

Կատալոնական «Բարսելոնան» հուլիսի 24-ին ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության հասավ գերմանական «Համբուրգի» նկատմամբ:

Կատալոնական ակումբին հաղթանակ պարգեւեցին Դանի Ալվեշի եւ Խերարդ Դելոֆուեի դիպուկ հարվածները: «Համբուրգից» աչքի ընկավ Տոգլան Արսլանը: Հանդիպումը նվիրված էր գերմանական ակումբի 125-ամյակին:

«Բարսելոնան» առաջին հաղթանակը տարավ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի գլխավորությամբ:

Ընկերական հանդիպում

«Համբուրգ» (Գերմանիա) – «Բարսելոնա»  (Իսպանիա) - 1:2

Արսլան, 20 – Ալվեշ, 5, Դելոֆուե, 38 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում