15:08  ,  23 օգոստոսի, 2017

Ռոնալդու. Անարդարությունը երբեք չի կոտրի ինձ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իսպանիայի մարզական վճռաբեկ դատարանի որոշումը, որով նրա որակազրկումը հինգ խաղով մնացել է ուժի մեջ եւ չի կրճատվել:

«Հերթական անհասկանալի որոշումը: Բայց անարդարությունը երբեք չի կոտրի ինձ: Ես միշտ կվերադառնամ ավելի ուժեղ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ»,- Թվիթերում գրել է Ռոնալդուն:

Պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել երկու հանդիպում եւ խաղադաշտ կվերադառնա «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպմանը: 

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում հեռացման դրվագում մրցավարին հրելու համար Ռոնալդուն որակազրկվել էր Սուպերգավաթի պատասխան խաղով եւ Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերի խաղերով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում