10:53  ,  23 օգոստոսի, 2017

ՊՍԺ. «Բարսելոնայի» մեղադրանքներն անհիմն են, Նեյմարը ոչ մի խախտում թույլ չի տվել

Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությամբ պատասխանել է «Բարսելոնային», որը փարիզյան ակումբ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարին մեղադրել է պայմանագրային պարտականությունները չկատարելու մեջ եւ մտադիր է դատական կարգով նրանից կամ ՊՍԺ-ից ստանալ 8.5 միլիոն եվրո:

«Մեր ակումբն ու Նեյմարը հետեւել են բոլոր օրենքներին եւ կանոններին: Կարող ենք միայն ափսոսալ, որ «Բարսելոնան» որոշել է այսպես վարվել»,- ասվում է ՊՍԺ-ի հայտարարությունում:

Անցած տարի Նեյմարը «Բարսելոնայի» հետ մինչեւ 2021 թվականը նախատեսված պայմանագիր կքնելու համար ստացել է բոնուս, որը կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English