11:27  ,  22 օգոստոսի, 2017

ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների մրցակիցները

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օգոստոսի 22-ին պայքարը կավարտեն հունահռոմեականները:

59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի հետ:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից՝ գոտեմարտելով Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Աբուհալիմայի հետ:

80 կգ Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում մրցագորգ դուրս կգա իրանցի Յուսեֆ Ահմադ Ղադերիանի դեմ:

Հիշեցնենք, որ առաջին օրը երրորդ անգամ աշխարհի չեմպիոն է հռչակվել օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում