21:36  ,  24 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին կպայքարի տիտղոսի համար

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից է։ 31-ամյա Զառա Ֆիլիպսը Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում կմասնակցի ձիասպորտի բազմամարտի մրցումներին։ Նա թիմի հինգ մարզուհիներից մեկն է, հաղորդում է The Guardian.

Զառա Ֆիլիպսը 2006թ. աշխարհի չեմպիոն է, թիմային փոխչեմպիոն։ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ նրա նժույգը վնասվածք ստացավ եւ ստիպված եղավ բաց թողնել Խաղերը։ Նույն պատճառով Զառա Ֆիլիպսը չէր մասնակցել նաեւ 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերին։

Զառա Ֆիլիպսի մայրը՝ արքայադուստր Աննան, եղել է 1976թ. Մոնրեալի Օլիմպիական խաղերի մասնակից դարձյալ ձիասպորտում, իսկ հայրը՝ Մարկ Ֆիլիպսը, 1972թ. Մյունխենի Օլիմպիական խաղերում հռչակվեց չեմպիոն ձիասպորտում։ 1988թ. Սեուլի Օլիմպիական խաղերում Մարկ Ֆիլիպսը նվաճեց արծաթե մեդալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով