09:45  ,  21 օգոստոսի, 2017

Նեյմար. «Բարսելոնան» արժանի է ավելի լավ ղեկավարների

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարությանը:

«Շատ տխուր է, որ ակումբն ունի այդպիսի ղեկավարություն, «Բարսելոնան» արժանի է ավելի լավ ղեկավարների: Նրանք այն մարդիկ չեն, որ պետք է զբաղեցնեն այդպիսի պաշտոններ: Երբ նոր էի տեղափոխվել «Բարսելոնա», ամեն ինչ լավ էր, բայց հետո... Այնտեղ շատ ընկերներ ունեմ, անցկացրել եմ հրաշալի չորս տարի»,- ՊՍԺ-ի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ֆուտբոլիստի հայրը հայտարարել էր, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը հրաժարվել է վճարել պայմանագրով նախատեսված 26 միլիոն եվրոն: Նեյմարն այդքան պետք է ստանար մինչեւ հուլիսի 31-ը թիմից չհեռանալու համար: Ֆուտբոլիստը կատարել էր այդ կետը՝ մասնակցելով ամերիկյան շրջագայությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում