19:54  ,  24 հուլիսի, 2012

50 Cent-ը՝ բռնցքամարտի պրոմոուտեր

Ռեպ երգիչ 50 Cent-ը (Քերտիս Ջեքսոն) Նյու Յորք նահանգում ստացել է բռնցքամարտի պրոմոուտերի արտոնագիր։ Երգիչի պրոմոուտերական ընկերությունը կոչվում է TMT (The Money Team)։ Նա կկարողանա բռնցքամարտի մենամարտեր կազմակերպել։

Սակայն 50 Cent-ը չի ցանկանում բավարարվել Նյու Յորքով։ Նա փորձում է արտոնագիր ստանալ նաեւ Լաս Վեգասում, որտեղ տեղի են ունենում պրոֆեսիոնալ բռնցքամարտի գլխավոր մենամարտերը, հաղորդում է LA Times-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում