23:37  +04,  14 օգոստոսի, 2017

Հայ ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել Չիլիում

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը եւ մեդալ չի նվաճել, հաղորդում է armnoc.am-ը:

«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէր: Մենք այս տարի չէինք կարողացել միջազգային հավաքներ անցկացնել: Բացի այդ, Հայաստանի պատանի ձյուդոյիստներն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էին մասնակցում, ավելի լարված էին»,- ասել է հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանը: 

Յուրի Իսրայելյանը (50 կգ քաշային կարգ) եւ Տիգրան Յաղուբյանը (60 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) եւ Մամիկոն Ավետիսյանն (81 կգ) դուրս են մնացել պայքարից երկրորդ գոտեմարտերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ