22:55  ,  13 օգոստոսի, 2017

«Բարսելոնա» - «Ռեալ». Մեկնարկային կազմեր

Հայտնի են Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ գավաթակիր «Բարսելոնայի» մեկնարկային կազմերը երկրի Սուպերգավաթի առաջին խաղում: Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մնացել է փոխարինողների թվում:

«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ալեյշ Վիդալ, Ժերար Պիկե, Սամուել Ումտիտի, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Անդրես Ինյեստա, Ժերար Դեուլոֆեու, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Տոնի Կրոս, Իսկո, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա։

Օգոստոսի 13-ին Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 16-ին Մադրիդում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում