22:10  ,  13 օգոստոսի, 2017

Զիդան. Նեյմարի փոխարեն խաղացողը չի կարող լիովին փոխարինել նրան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղից առաջ անդրադարձել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող Նեյմարին, որը 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ:

«Նա, ով կիրակնօրյա խաղում կփոխարինի Նեյմարին, լավ կխաղա, սակայն չի կարող ամբողջությամբ փոխարինել բրազիլացուն: Նեյմարի պես խաղացողները շատ չեն:

Այո, «Բարսելոնայում» տեղի են ունեցել փոփոխություններ, սակայն դա մնում է «Բարսելոնա»: Գիտենք, թե ինչպես են նրանք խաղում: Սխալ կլինի մտածել, որ մեզ սպասվում է հեշտ հանդիպում:

Ռոնալդուն պատրաստ է խաղին: Նրա հետ ամեն բան կարգին է, թեեւ վերջերս է վերադարձել արձակուրդից: Կրիշտիանուն քրտնաջան աշխատում է եւ հավաքում մարզավիճակ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում օգոստոսի 13-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 16-ին Մադրիդում: 

25-ամյա Նեյմարը դարձել է պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում