19:22  ,  13 օգոստոսի, 2017

«Շիրակը» տարավ երկրորդ հաղթանակը եւ դարձավ առաջատար

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ Երեւանի «Բանանցի» նկատմամբ: Գյումրեցիների հաղթական գոլն 9-րդ րոպեին խփեց 22-ամյա հարձակվող Վարդան Բակալյանը:

«Շիրակը» տարավ երկրորդ հաղթանակը եւ 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Փյունիկն» ունի 4 միավոր, իսկ գործող չեմպիոն «Ալաշկերտը» եւ «Արարատը» 3-ական միավորավ բաժանում են 3-4-րդ տեղերը:

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

Օգոստոսի 13

«Շիրակ» - «Բանանց»՝ 1:0

Վարդան Բակալյան, 9

Օգոստոսի 12

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:0

Միհրան Մանասյան, 36, Արտյոմ Սիմոնյան, 57, Արթուր Եդիգարյան, 73

Օգոստոսի 11

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան»՝ 2:1

Ալիկ Առաքելյան, 34, Ռոբերտ Մինասյան, 75 – Ալեքս Ջունիոր, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում