15:31  ,  13 օգոստոսի, 2017

«Ալ Շաբաբում» Մարկոս Պիզելիի առաջին գոլը ստացվել է տպավորիչ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ալ Շաբաբի» կազմում առաջին գոլն է խփել ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

Առաջին տուրում «Ալ Շաբաբը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Օհոդին»: Պիզելին մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ 82-րդ րոպեին հաշիվը դարձրել է 1:1: Մարկոսն աչքի է ընկել տուգանային տպավորիչ հարվածով:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին այս ամռանը հունական «Քսանթիից» է տեղափոխվել «Ալ Շաբաբ», որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում