10:10  ,  13 օգոստոսի, 2017

Արտյոմ Սիմոնյան. Ինձ ժամանակ է պետք «Ալաշկերտում» հարմարվելու համար

Հայաստանի հավաքականի թեկնածուն Արտյոմ Սիմոնյանը «Ալաշկերտի» կազմում նորամուտը գոլով նշելուց հետո կիսվել է տպավորություններով: Հայատսանի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» 3:0 հաշվով հաղթել էր «Արարատին», իսկ 22-ամյա կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 58-րդ րոպեին՝ 5 րոպե անց դառնալով գոլի հեղինակ:

«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, իսկ ես կարողացա օգնել թիմիս խփած գոլով: «Ալաշկերտում» ինձ հիանալի եմ զգում: Վստահ եմ, որ խաղից խաղ կավելացնեմ: Աստիճանաբար հարմարվում եմ այստեղ:

Այո, ես նախապատրաստական փուլ եմ անցել «Ցյուրիխի» կազմում, ջանասիրաբար մարզվել եմ, սակայն ինձ որոշ ժամանակ է պետք «Ալաշկերտում» հարմարվելու համար: Ինձ այստեղ շատ լավ են ընդունել: Օգնում են բոլորը՝ ղեկավարները, մարզիչները, խաղընկերները եւ աշխատակազմը: Ամեն ինչ կանենք, որպեսզի երկրպագուներին ուրախացնենք հաղթանակներով»,- Արտյոմ Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Ալաշկերտի» կայքը:

Հիշեցնենք որ նախորդ մրցաշրջանում Սիմոնյանը վարձավճարով հանդես էր գալիս շվեյցարական «Լե Մոն» թիմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Ցյուրիխին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում