23:20  ,  12 օգոստոսի, 2017

«Բեշիկթաշը» շարունակում է ուժեղացնել կազմը

Իտալական «Ինտերի» չիլիացի պաշտպան Գարի Մեդելը տեղափոխվել է Ստամբուլի «Բեշիկթաշ», հայտնում է ակումբի կայքը:

30-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Transfermarkt-ը Մեդելի տրանսֆերը գնահատում է 3 միլիոն եվրո:

Այս ամռանը «Բեշիկթաշին» միացել էին նաեւ «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում