22:29  ,  10 օգոստոսի, 2017

Երբ Մոուրինյոն իր մեդալը նվիրում է քեզ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը զրուցել է այն պատանի երկրպագուի հետ, որը Սկոպյեում տեղի ունեցած Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումից հետո անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից նվեր էր ստացել արծաթե մեդալը:

Մեծ Բրիտանիայի բնակիչ, 8-ամյա Ադեդեյի Օդումբոնին հոր եւ ավագ եղբոր հետ է եղել Մակեդոնիայում: Անգլիա վերադառնալուց հետո տղայի հայրը պատմել է, որ այս մրցաշրջանում նրանք երեխայի համար ձեռք են բերել «Մանչեսթեր Յունայթեդի» տնային հանդիպումների բաժանորդագիր: Ադեդեյին անգլիական «ԱԵԿ Բոկո» ակումբի 10 տարեկանների թիմի խաղացող է:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվել էր «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում