20:16  ,  10 օգոստոսի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» պատժել է Ուսման Դեմբելեին

Դորտմունդի «Բորուսիան» պատժել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին մարզումը բաց թողնելու համար:

«Դեմբել այսօր չի ներկայացել թիմի մարզմանը: Գլխավոր մարզիչի հետ խորհդակցելուց հետո որոշում է ընդունվել հեռացնել Դեմբելեին առաջիկա մարզումից եւ հանդիպումից»,- «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նա նաեւ հերքել է լուրերը, թե Դեմբելեն այս ամիս կհեռանա ակումբից: «Բորուսիան» հաստատել է, որ առաջարկ է ստացել «Բարսելոնայից», սակայն մերժել է:

Օգոստոսի 12-ին «Բորուսիան» կանցկացնի Գերմանիայի գավաթի խաղարկության հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում