19:40  ,  10 օգոստոսի, 2017

Գլեյզերների ընտանիքը Նյու Յորքի բորսայում վաճառքի է հանել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը Նյու Յորքի բորսայում վաճառքի է հանել ակումբի բաժնետոմսերի եւս 2 տոկոսը: Ամերիկացի գործարարները վաճառքից կստանան մոտ 56 միլիոն ֆունտ ստերլինգ: Մեկ բաժնետոմսը գնահատվում է 13,19 ֆունտ ստերլինգ: Գումարը կստանա Գլեյզերների ընտանիքը, ոչ թե ակումբի բյուջեն, հաղորդում է BBC-ն:

US Stock Market-ում արդեն կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 20 տոկոսը, որը բավարար չէ ակումբային որոշումներում ձայնի իրավունք ունենալու համար:

2005 թվականին Գլեյզերներ ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է 790 միլիոն ֆունտ ստերլինգով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում