19:02  ,  10 օգոստոսի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես մերժել է «Բարսելոնային»

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ «Բարսելոնան» փորձել է ձեռք բերել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին, սակայն մերժում է ստացել:

«Առաջարկը չէր համապատասխանում խաղացողի ֆուտբոլային արժեքին, նրա կարգավիճակին եւ տրանսֆերային շուկայի իրավիճակին»,- գրում է «Բորուսիայի» կայքը:

Ոչ պաշտոնական տվյալներով, գերմանական ակումը 20-ամյա Դեմբելեի տրանսֆերի համար պահանջում է 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում