17:47  ,  10 օգոստոսի, 2017

«Չելսին» մտադիր է այս ամիս ձեռք բերել եւս 3 խաղացողների

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» մտադիր է մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել եւս երեք խաղացողների՝ ուժեղացնելով եզրային պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի դիրքերը, հաղորդում է Sky Sports-ը:

Հավակնորդների ցուցակում են Դենիել Դրինքուոթերը («Լեսթեր Սիթի»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը («Արսենալ»), Սերժ Օրյեն (ՊՍԺ) եւ Վիրջիլ վան Դեյքը («Սաութհեմփթոն»):

Հիշեցնենք, որ «Չելսին» արդեն ձեռք է բերել «Ռոմայից» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին, «Մոնակոյից» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոյին եւ «Ռեալից» հարձակվող Ալվարո Մորատային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում