Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Արշակ Կորյանը մեկնաբանել է Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի խաղը, որն ավարտվել էր 1:1 հաշվով: Կազանում կայացած խաղում Կորյանը փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին՝ նորամուտը նշելով Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:
«Այսպիսի խաղում կարող ենք գոհ լինել ոչ ոքի արդյունքով: Ամեն դեպքում, հաշիվը հավասարեցրինք վերջին րոպեներին: Իմ՝ դաշտ դուրս գալուց առաջ Յուրի Սյոմինն ասաց, որ պետք է ակտիվ խաղալ, ստեղծել թվային առավելություն ու գոլային պահեր: Արդյունքում, Կվերկվելիային առաջ տանելն արդյունավետ եղավ: Չի կարելի այս ոչ ոքին ընդունել որպես պարտություն, բայց մեկ միավոր վաստակեցինք»,- Կորյանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» կայքը:
Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրից հետո «Լոկոմոտիվն» ունի 13 միավոր եւ «Զենիթի» հետ գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի