14:30  ,  10 օգոստոսի, 2017

Արթուր Սարկիսովի գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 7-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» մրցակցի դաշտում 5:0 հաշվով հաղթել է Կալինինգրադի «Բալթիկային»՝ բոլոր գոլերը խփելով երկրորդ խաղակեսում: «Բալթիկան» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է 10 խաղացողներով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հյուրերի մեկնարկային կազմում հանդես է եկել 72 րոպե եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ: 61-րդ րոպեին նրա փոխանցումից հետո ռուս պաշտպան Կոնստանտին Գարբուզը բացել է հանդիպման հաշիվը: «Ենիսեյի» հարձակվող Արթուր Մալոյանը հայտավորված է եղել փոխարինողների թվում:

«Ենիսեյը» 15 միավորով երրորդ տեղում է եւ մեկական միավոր է հետ առաջատարներ պետերբուրգյան «Դինամոյից» եւ Սամարայի «Կռիլյա Սովետովից»:

Տեսանյոթում՝ Արթուր Սարկիսովի գոլային փոխանցումը 3:05-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում