12:55  ,  10 օգոստոսի, 2017

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվեց «Ֆեներբահչե»

«Վիլյառեալի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կարիերան կշարունակի Ստամբուլի «Ֆեներբահչեում», հայտնում է իսպանական ակումբի կայքը:

Բուժզննում անցնելուց հետո Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի թուրքական ակումբի հետ: 32-ամյա Սոլդադոյի տրանսֆերը գնահատվում է 8 միլիոն եվրո:

Ռոբերտո Սոլդադոն 2015-ին Լոնդոնի «Տոտենհեմից» էր տեղափոխվել «Վիլյառեալ», որը 16 միլիոն եվրո էր վճարել նրան ձեռք բերելու համար: Իսպանական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2019-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում