10:57  ,  10 օգոստոսի, 2017

«Լիվերպուլը» դարձյալ մերժել է «Բարսելոնային»

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» երկրորդ առաջարկը բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի հարցով:

Sky Sports-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերեու համար կատալոնական ակումբն առաջարկել է 85 միլիոն եվրո փոխհատուցում եւ 15 միլիոն եվրո բոնուսներ, սակայն «Լիվերպուլում» նշել են, որ Կոուտինյոն չի վաճառվում:

Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է բրազիլացու տրանսֆերն իրականացնել մինչեւ օգոստոսի 12-ը: Դա պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 13-ին կայանալու է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումը:

Անգլիայի ավարտված առաջնության 31 հանդիպումներում Կոուտինյոն խփել է 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նա 2013-ին իտալական «Ինտերից» է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում