09:58  ,  10 օգոստոսի, 2017

ՖԱՖ-ն ուղեւորություն է կազմակերպում Ռումինիա - Հայաստան խաղին

ՖԱՖ երկրպագուական շարժումն ավտոբուսային ուղեւորություն է կազմակերպում Ռումինիա – Հայաստան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղին, որը կկայանա սեպտեմբերի 1-ին Բուխարեստում:

Ուղեւորության ընթացքում երկրպագուները կայցելեն ռումինական գեղեցիկ քաղաքներ Սինաիա, Տրանսիլվանիա, կաջակցեն Հայաստանի հավաքականին նախախաղային մարզմանը: Ուղեւորությունը կընթանա հետեւյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա- Բուլղարիա-Ռումինիա:

Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- Թուրքիայի վիզա
- Ռումինիայի վիզա
- ապահովագրություն
- Հոսթել` 3 գիշեր Բուխարեստի կենտրոնում՝ 
- Ճանապարհի սնունդ

Փաթեթի արժեքը` 270 եվրո

Տեղերը սահմանափակ են, կազմակերպիչները խնդրում են շտապել դեսպանատուն մտնելու համար: Ամրագրման համար, ինչպես նաեւ այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788, 077 613936

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում