00:24  ,  10 օգոստոսի, 2017

«Յուվենտուսի» 10 համարը բաժին է հասել Դիբալային

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսում» 10 համարի մարզաշապիկով հանդես կգա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: 2015-ին «Պալերմոյից» տեղափոխվելուց հետո Դիբալան «Յուվենտուսում» հանդես էր գալիս 21 համարի մարզաշապիկով:

«Յուվենտուսում» 10 համարի մարզաշապիկով հանդես են եկել Ռոբերտո Բաջոն, Ալեսանդրո Դել Պիերոն, Միշել Պլատինին: Դիբալայից առաջ այդ համարով հանդես էր գալիս ֆրանսիացի Պոլ Պոգբան, որն անցած տարի տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում