Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
«Զենիթը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ուրալը» 7 միավորով 5-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Ուրալ» - «Զենիթ»՝ 1:1
Էրիկ Բիկֆալվի, 35 – Ալեքսանդր Կոկորին, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում