20:05  ,  9 օգոստոսի, 2017

Մոուրինյո. Անգլիայի Պրեմյեր լիգայում չկա «Ռեալի» մակարդակի թիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդունել է, որ Անգլիայի Պրեմյեր լիգայում «Ռեալին» հավասար թիմ չկա:

«Ես գոհ եմ մեր խաղից, պարզապես Անգլիայում չկա «Ռեալին» հավասար թիմ: Մենք ունենք բարձր մակարդակի թիմ, բայց «Ռեալի» մակարդակն այլ է: Այնտեղ հավաքված են անհավանական որակներով ֆուտբոլիստներ: Հնարավոր չէ կրկնել «Ռեալի» կիսապաշտպանությունը: Չկա ուրիշ Մոդրիչ, Կրոս, Իսկո կամ Կազեմիրո»,- Մուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» պարտվել է 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում