19:49  ,  9 օգոստոսի, 2017

Հայաստան - Ուզբեկստան՝ 4:1

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ուզբեկստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականները երկրորդ ընկերական հանդիպումն են անցկացրել Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Այս անգամ 4:1 հաշվով հաղթել են հայ ֆուտբոլիստները:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արմեն Հովհաննիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը:

Երկու թիմից էլ հեռացվել է մեկական խաղացող:

Օգոստոսի 7-ին տեղի ունեցած առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի թիմը:

Հայաստանի Մ-19 հավաքական

12. Նիկոլաս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան (16. Արսեն Սադոյան, 78), 15. Արթուր Խաչատրյան (14. Արման Ասիլյան, 78), 2. Հրաչյա Գեղամյան (23. Լեւոն Ղարիբյան, 67), 11. Հովհաննես Հարությունյան (ա) (5. Միխաիլ Մուրադյան, 77), 6. Էրիկ Վարդանյան (22. Աբրահամ Պորտուգալյան, 51), 10. Արմեն Հովհաննիսյան (17. Վիգեն Կարապետյան, 74), 21. Արմեն Նահապետյան (9. Ռաֆիկ Մելիքյան, 67), 8. Միհրան Պետրոսյան (18. Էրիկ Ազիզյան, 46), 7. Կարեն Մելքոնյան (19. Առլեն Ծատուրյան, 74):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով