Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը ժամանել է Փարիզ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փարիզի խանութների մոտ արդեն մեծ հերթեր են գոյացել Բրազիլիայի հավաքականի հարձակվողի մարզաշապիկը գնելու համար:
Նեյմարը՝ որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, կներկայացվի «Ամյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղում, որը կկայանա օգոստոսի 5-ին: ՊՍԺ-ում հարձակվողի նորամուտը սպասվում է «Գենգամի» դեմ օգոստոսի 13-ին կայանալիք խաղում:
Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Նեյմարը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր եւ ստացել 10 համարի մարզաշապիկը: Հարձակվողը 2013-ին բրազիլական «Սանթոսից» էր տեղափոխվել «Բարսելոնա»:
Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:










Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի