16:36  ,  2 օգոստոսի, 2017

Պաշտոնական. Պողոս Գալստյանը՝ Մոսկվայի «Արարատի» մարզչական շտաբում

56-ամյա մասնագետ Պողոս Գալստյանն ընդգրկվել է Մոսկվայի «Արարատի» մարզչական շտաբում եւ նշանակվել ավագ մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսել է 2005-ին, իսկ 2014-ից նա Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի օգնականն էր: 2010-ին Գալստյանը ստացել է մարզչական Pro կարգի արտոնագիր:

Հիշեցնենք, որ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Սերգեյ Բուլատովի հեռանալուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով