14:33  ,  31 հուլիսի, 2017

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչը հեռացել է

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

45-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել ընտանեկան հանգամանքների պատճառով:

«Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Իմերկովը:

Հիշեցնենք, որ նախկինում Սերգեյ Բուլատովն Բուլատովն աշխատել էր նաեւ Բրյանսկի «Դինամոյում», Աստրախանի «Վոլգարում», Եկատերինբուրգի «Ուրալում», Յարոսլավլի «Շիննիկում», Կուրսկի «Ավանգարդում» եւ «Սախալինում»: «Արարատի» հետ նա հունիսին կնքել էր մեկ տարվա պայմանագիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում