Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար Գեորգի Շախնազարովը ճանաչվել է մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն բասկետբոլիստ, հայտնում է բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Անդորրայում անցկացված մրցաշարում Շախնազարովի միջին արդյունավետությունը կազմել է 28.7 միավոր:
Հիշեցնենք, որ եզրափակիչում հայ բասկետբոլիստները 88:70 հաշվով հաղթել էին Ջիբրալթարի հավաքականին եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը:
Ջիբրալթարում կայացած կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Հայաստանի թիմի խաղացող Աննա Ասլանյանը: Եզրափակիչում կանանց Հայաստանի պատանեկան հավաքականը 63:44 հաշվով առավելության էր հասել Մալթայի թիմի նկատմամբ, իսկ Աննա Ասլանյանը դարձել էր թրիփլ-դաբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի