16:09  ,  28 հուլիսի, 2017

Համբուրգ. Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Թենիսի Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտություն է կրել Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը:

ATP շարքի այս մրցաշարում մոսկվացի հայ մարզիկն ուներ երրորդ համարը, սակայն չկարողացավ հաղթահարել որակավորման փուլից հիմնական պայքար մտած Ֆեդերիկո Դելբոնիսի արգելքը: Արգենտինացի մարզիկը հաղթել է երեք սեթում՝ 7:5, 3:6, 6:4:

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմանդրամը 1.5 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով